Actual politics

Հայաստանի համար Մաքսային միության այլընտրանքն աշխարհի երեսից վերանալն է. Դուգին

Ռուսական միջամտություն դեռ չկա: Այն այսօր սահմանափակված է համեստ էսթետիկ աջակցությամբ՝ ուղղված Յանուկովիչի կուրսին: Բայց ռուսական միջամտություն կլինի այն ժամանակ, երբ խաղաղ բնակչության հանդեպ ճնշումները սիստեմատիկ բնույթ սկսեն կրել: Ռուսաստանը զորքեր կմտցնի Ղրիմ, իսկ մինչ այդ Ուկրաինայում ռուսական դիպուկահարներ չկան, չկան ջոկատներ: Այն ուժերը, որոնք հակամարտություն են սադրում երկու կողմերի միջև, հիմնականում ներկայացված են ամերիկյան, իսրայելական, եվրոպական հատուկ ծառայությունների կողմից, որոնք գործում են Ուկրաինայում և որոնց ձեռնտու է հակամարտության հրահրումը: Ռուսաստանն այս իրավիճակում միայն պարտվում է: Ներքաշվելով Ուկրաինայի պատերազմում՝ ՌԴ-ն շատ կտրուկ կերպով կթուլացնի իր դիրքերը Եվրոպայում, իսկ նա չի կարող չներքաշվել, ուստի հակամարտությունը հրահրում են Արևմուտքը, մասնավորապես՝ Ամերիկան, համապատասխանաբար՝ պրոամերիկյան, պրոատլանտյան ուժերը:

«ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ» ԹԵ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ Տարածաշրջանի զարգացման օրինաչափությունները

Մարտի 27-ին Կովկասի ինստիտուտում տեղի ունեցավ քննարկում Եվրամիություն, թե Եվրասիական միություն թեմայով: Բանախոսներն էին ՍԻՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավորԹեւան Պողոսյանը եւ նախկին դիվանագետ Արման Նավասարդյանը: Իր խոսքը Հ. Բաբուխանյանը սկսեց տարածաշրջանի զարգացման գիտական վերլուծությունից.

«Տարածաշրջանի զարգացման վերլուծությունը ի հայտ է բերում մի շարք օրինաչափություններ, որոնք բացահայտելու եւ ապա` մեր հետագա գործողությունները ծրագրավորելիս հաշվի առնելու դեպքում կարող ենք զերծ մնալ նախկին սխալների կրկնողությունից եւ երկիրը տանել ամենաօպտիմալ լուծումներին: Նշված օրինաչափությունները հետեւյալն են.

Ադրբեջանցի աղջկան սպանել են ոչ թե հայերը, այլ արևմտյան գործակալները. Ալեքսանդր Դուգին

Հայ զինվորները որևէ առնչություն չունեն օրեր առաջ ռումբի պայթյունի հետևանքով ադրբեջանցի երեխայի մահվան հետ:  Այս մասին ադրբեջանական «Զերկալո» թերթի հետ հարցազրույցում ասել է Միջազգային եվրասիական շարժման ղեկավար, ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը։

«Նախ և առաջ, կցանկանայի ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ղարաբաղյան հիմնախնդիրը չի կարող առանձնացվել համաշխարհային կոնտեքստից։ Ցանկանում եմ նշել, որ հակամարտության էսկալացիան ձեռնտու է ոչ թե հենց հակամարտող կողմերին, այլ երրորդ կողմին։ Իմ կարծիքով՝ երրորդ կողմը ԱՄՆ–ն է, որը շահագրգռված է Հարավային Կովկասում ուժերի վերադասավորությամբ և ղարաբաղյան հակամարտության էսկալացիայով։ Ենթադրում եմ, որ ամերիկացի ստրատեգներն ու դիվանագետներն Ադրբեջանին դրդում են պատերազմի և միևնույն ժամանակ հասկացնել են տալիս Երևանին, որ դեմ չէին լինի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եթե Հայաստանը հրաժարվեր  ռուսաստանամետ կողմնորոշումից»,– ասել է Ալեքսանդր Դուգինը՝ ավելացնելով. «Ես գրեթե վստահ եմ, որ ադրբեջանցի աղջկա սպանության հետ որևէ առնչություն չունեն ոչ հայերը, ոչ էլ ադրբեջանցիները։ Խոսքն այստեղ վերաբերում է այդ միջանկյալ գոտում լրտեսական ցանցի ազդեցությանը։ Ներկա պահին ամերիկացիների խնդիրն է Լեռնային Ղարաբաղի տարածքում միմյանց դեմ հանել ադրբեջանցիներին և հայերին։ Ես դեպքերի նման զարգացում կանխատեսել էի դեռ վաղուց և շարունակում եմ դրանում համոզված լինել»։

ԵՎՐԱՍԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԻ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

Այդ պահից ի վեր քաղաքական բազմաթիվ գործիչներ, հատկապես Արևմուտքում, սկսեցին ավելի հաճախ քննադատել նախկին հետխորհրդային տարածքում ներգրավվածության հիասթափեցնող գործընթացը: Ոմանք այն համեմատում էին Խորհրդային Միության վերստեղծման հետ, մյուսները բացահայտորեն մատնանշում էին եվրասիական ու եվրոպական ներգրավվածության միաժամանակյա գործընթացների անթույլատրելիությունը և այլն: Միաժամանակ, գործնական տեսք ստացան հանուն Եվրախորհրդի տնտեսական և քաղաքական շահերի եվրոպական կառույցներում Ուկրաինայի, Մոլդովայի, Հարավկովկասյան տարածաշրջանի ներգրավման աշխատանքները: Այս ամենով հանդերձ՝ քննադատներն առաջնայինը համարում են հենց «եվրասիականության» գաղափարը, որի արմատները տանում են դեպի ռուսական գաղթականություն, որն էլ թույլ է տալիս ժամանակակից ընդդիմախոսներին պնդելու «ռուսական գաղափարի» կամ, ավելին, Ռուսական կայսրության իբր թե վերածնման մասին: Հետևաբար, եվրասիական ներգրավվածության կողմնակիցների առջև այսօր ծառանում է քաղաքացիներին այդ գաղափարի ժամանակակից «հնչողության» և բովանդակության, ինչպես նաև նման ներգրավման աշխարհաքաղաքական, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական հետևանքների պարզաբանման հիմնախնդիրը:

Հիմա Հայաստանում պաշտոններ կիսելու ժամանակը չէ. Դուգինի նախազգուշացումն՝ իշխանություններին

- Այս իրավիճակում ես  շատ իրավասու տեսակետ չեմ կարող հայտնել: Կան բաներ, որոնք ես լավ գիտեմ, և կան բաներ, որոնք ես գիտեմ ենթադրաբար: Ուստի իմ պատասխանն ընդհանուր կլինի, ոչ մանրամասնորեն: Ռուսաստանը  շատ շնորհակալ է Հայաստանին ՄԱԿ-ի ԳԱ-ում ուկրաինական բանաձևի քվեարկության և Ռուսաստանին աջակցելու համար: Ռուսաստանը հիմա և ավանդաբար շատ լավ է վերաբերվում Հայաստանին` Հայաստանը դիտարկելով որպես բարեկամական գործընկեր: Որքան ես եմ հասկանում, Մոսկվայի վերաբերմունքը Սերժ Սարգսյանի նկատմամբ, թեև կան սառեցման փուլեր, թեև կան նրբություններ,  մերձեցման փուլեր, մեծապես դրական է, ես սա հաստատ կարող եմ ասել: Այն կուսակցությունները, որոնք պահանջել են վարչապետի հրաժարականը, չգիտեմ, թե ինչ աստիճանի  ռուսամետ են, աշխարհաքաղաքական հարաբերությունների իմաստով, Հայաստանի ու Ռուսաստանի միջև ներկայումս կա մերձ, արդյունավետ կոնտակտ: Կան, իհարկե, շատ խնդիրներ, պահանջներ Հայաստանի կողմից, բայց  հետսովետական այլ երկրների համեմատությամբ Հայաստանը, Բելառուսի և Ղազախստանի հետ միասին, ամենամոտ կապն է Ռուսաստանի հետ: Ես չեմ կարծում, թե Ռուսաստանը հիմա այնպիսի հարաբերությունների մեջ է Սերժ Սարգսյանի հետ, որպեսզի նման գործիքներով և միջոցներով էլ ավելի մոտեցնի Հայաստանին ու Ռուսաստանին: Սա  բնորոշ չէ ռուսական քաղաքականությանը և ռուսական իշխանությանը: Ռուսաստանը բավարարվում է նույնիսկ չափավոր և չեզոք  դիրքորոշմամբ, և սկզբունքորեն իմաստ չկա նման մեթոդներով Սերժ Սարգսյանի նկատմամբ ճնշումներ բանեցնել: Ռուսաստանն այս կերպ չի գործում, ավելին` Ռուսաստանն այս հարցում բավականին զուսպ է ու չափավոր: Եթե հետսովետական տարածքի որևէ երկրի ղեկավարություն պատրաստակամություն է հայտնում, որպեսզի սկզբունքային հարցերում աջակցի Ռուսաստանին, ապա Ռուսաստանը դրանով բավարարվում է, գոհ է մնում: